Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 
  • Էլի նույն գե՞տը

    Էլի նույն գե՞տը

    31.01.2013| 18:08
    Հին ընկերները` ՀՅԴ-ն, այս օրերին շատ հանդարտ հետևում են ընտրություններին ու ավելի շատ քննարկում հետընտրական հնարավոր սցենարները, որոնցից ամենահաջողը դաշնակցականների համար հնարավոր կոալիցիայի կազմում լինելն է: Մեր տեղեկություններով, շրջանառվող սցենարներից մեկով ՀՅԴ-ն կրկին կոալիցիայի անդամ է դառնալու` ստանալով մի քանի պորտֆել:
  • «Ճոխ» սատարում

    «Ճոխ» սատարում

    31.01.2013| 18:06
    Այս օրերին մամուլն ակտիվորեն քննարկում է Սերժ Սարգսյանին ԲՀԿ-ի կիսասատարման, կիսաաջակցման թեման: Չսատարելու հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի ոտքերի տակ հողը երերացել է, երբ հասկացել է, որ այդ քայլով կուսակցությունը քայքայման-փլուզման է գնում: Մեր տեղեկություններով, ԲՀԿ անդամատոմս ունեցող շատ ՀՀԿ-ականներ Ծառուկյանին ասել են, որ բացահայտ սատարելու են ՀՀԿ թեկնածուին: Ասում են` ՀՀԿ-ական «դեսանտը» ԲՀԿ-ում բավականին մեծ է եղել, ու դրանից էլ ավելի է ազդվել Ծառուկյանը:
  • Թեկնածուներ, բանավիճեք

    Թեկնածուներ, բանավիճեք

    30.01.2013| 12:44
    Երևանի մամուլի ակումբը նախագահների թեկնածուներին կոչ է անում հեռուստաբանավեճերի մասնակցել, որպեսզի հնարավոր լինի գաղափարական քննարկումներ անցկացնել և դրանք հասանելի դարձնել հանրությանը: «Գուցե կան շատ ընդհանուր խոստումներ, բայց ոչ ծրագրերի մանրամասն ներկայացում»,-նշեց ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը` հավելելով, որ այսօր թեկնածուներից Հրանտ Բագրատյանն է միայն ծրագրային քարոզչություն իրականացնում: «Պետք է փորձել ձևավորել քաղաքական այս մշակույթը: Պետք է հեռուստաբանավեճը հատուկ կանոններով անցնի: Նմանատիպ բանավեճ մենք շատ քիչ ենք ունեցել կամ ընդհանրապես չի եղել»,-ընդգծեց Նավասարդյանը:
  • Չէին ներկայացել

    Չէին ներկայացել

    29.01.2013| 15:53
    ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր լրագրողներն ասաց, որ ինքը հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ, և դա առաջին անգամ չէ: Ժամանակավոր հանձնաժողով ստեղծվելու առնչությամբ են տեղի ունեցել հանդիպումները, որոնք, ըստ պատվիրակության ղեկավարի, դեռևս գաղտնապահական են:
  • Բարետեսներն ու փորձառուն

    Բարետեսներն ու փորձառուն

    29.01.2013| 15:51
    «Փորձառությանը վերաբերվում եմ հարգանքով, բայց ոչ սրբազան սարսուռով: Բարետեսությունը թերևս կփրկի աշխարհը, եթե չարությունն ու տգիտությունն այն չկործանեն»,-այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակացության անդամ Արփինե Հովհաննիսյանը մամուլում հրապարակված այն լուրերին, թե ԵԽԽՎ են գնում ոչ թե փորձառուները, այլ բարետեսները: Նրա խոսքի հետ համաձայնեց նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը և հավելեց. «Բարետեսությունը չի բացառում պրոֆեսիոնալիզմը»:
  • ՀԱԿ-ի հայտարարությունը

    ՀԱԿ-ի հայտարարությունը

    28.01.2013| 21:27
    Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի բանակի ստեղծման 21-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում է զինծառայողներին, սպաներին, ազատամարտիկներին, բոլորին, ովքեր առնչվել են բանակի ստեղծմանը կայացմանն եւ գործունեությանը։
  • Շանթ Հարությունյանը ևս հացադուլ սկսեց` եռօրյա

    Շանթ Հարությունյանը ևս հացադուլ սկսեց` եռօրյա

    28.01.2013| 18:03
    Հունվարի 28-ին Շանթ Հարությունյանը հայտարարել է եռօրյա հացադուլ` միանալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պահանջներին: Նախագահի թեկնածուն հավադուլ է անում արդեն մեկ շաբաթ:
  • ՀՀ նախագահի թեկնածուներ Հ.Բագրատյանի, Պ. Հայրիկյանի և Ր. Հովհաննիսյանի համատեղ հայտարարությունը

    ՀՀ նախագահի թեկնածուներ Հ.Բագրատյանի, Պ. Հայրիկյանի և Ր. Հովհաննիսյանի համատեղ հայտարարությունը

    28.01.2013| 18:02
    Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ շնորհավորելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին մենք մեր պարտքն ենք համարում ներկայացնել մեր միասնական մտահոգությունները։ Մենք գտնվում ենք պատմական կարեւորագույն իրադարձության փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանում նախագահական ընտրությունների շեմին:
  • Արա ԱԼՈՅԱՆ. Հայրենի նախընտրական գովազդի պերճանքն ու թշվառությունը

    Արա ԱԼՈՅԱՆ. Հայրենի նախընտրական գովազդի պերճանքն ու թշվառությունը

    26.01.2013| 12:15
    Այն, որ նախագահի ընտրությունները հավակնում են օրիգինալ լինել ոչ միայն իրենց թեկնածուական կոնտենտով, այլև նրանց նախընտրական արշավի գլխապտույտ շրջադարձերով, հայտնի է նույնիսկ իմ երեքամյա դստերը, ով մի քանի քարոզչահոլովակ իմաստուն փիառչիկի դեմքով դիտելուց հետո, ասաց՝ Շանթի եթերում:
  • Հացադուլ է անում նաև Պարույր Հայրիկյանը

    Հացադուլ է անում նաև Պարույր Հայրիկյանը

    26.01.2013| 12:05
    «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը որոշել է հաջակցություն Անդրիաս Ղուկասյանի` երեք օրով չոր հացադուլ անել` «Ոչ ընտրակաշառքին» կարգախոսով: Նա, սակայն, Անդրիաս Ղուկասյանի կողքին` Բաղրամյան պողոտայում չի նստի, այլ կշարունակի իր նախընտրական քարոզչությունը: